Մյասնիկյան պողոտայում բախվել են BMW X5, ՎԱԶ 2106 և Jeep մակնիշի ավտոմեքենաները, կա վիրավոր


13:21 , 6 մարտ, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» ակումբի դիմաց, բախվել են BMW X5, ՎԱԶ 2106 և Jeep մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «06»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Հարվածի հետևանքով «X5»-ն ու «06»-ը, որոնք վերածվել են մետաղե ջարդոնի, դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։