Պռոշյան համայնքում ՀՀԿ եւ ՀՅԴ թեկնածուները հավաքել են գրեթե հավասար ձայներ


09:25 , 15 հուլիս, 2013

Lragir.am-ը գրում է.

Պռոշյան համայնքում տեղի է ունեցել գյուղապետի ընտրություն: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին գյուղապետարանի մոտ սպանվել էր նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը:

Ըստ պաշտոնական տվյալի, ընտրությանը 1310 ձայն է հավաքել ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը: Համայնքում առաջադրված մյուս երկու թեկնածուներից ՀՅԴ-ական Վովա Սահակյանը հավաքել է 1240 ձայն, իսկ Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն: Անվավեր է ճանաչվել 72 քվեաթերթիկ:

3988 ընտրողներից համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 2800-ը: