11:47 , 6 մարտ, 2020Կրկին Ֆեյսբուք սոցիալական ցանցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի անունից կեղծ լուրեր են տարածվում, իբր Արցախում ևս հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված մարդիկ: Ինֆորմացիան կեղծ է, քանի որ Բակո Սահակյանը երբևէ գրանցված չի եղել սոցիալական ցանցերում, առավել ևս՝ Ֆեյսբուքում: Նրա անունով պարբերաբար կեղծ էջեր են բացվում Ադրբեջանից, և նմանատիպ ապատեղեկատվություն տարածում:

Օրինակ՝ կոնկտրետ այս էջը, որով տարածվել է այդ կեղծիքը, բացվել է դեռևս 2017-ին Seyran Ohanyan օգտատիրոջ անունով, այնուհետև դրա անվանումը փոխվել է: Եվ կորոնավիրուսի մասին կեղծ գրառումը միակն է այդ էջում:
Հորդորում ենք մեր հայրենակիցներին չտրվել ապատեղեկատվությանն ու չդառնալ ադրբեջանական քարոզչամեքենայի գործիք:
