Ծխողի հիվանդութուն` բերանի խոռոչի լեյկոպլակիա


10:17 , 15 հուլիս, 2013

Ծխողի հիվանդութուն` բերանի խոռոչի լեյկոպլակիաDoctors.am-ը գրում է.

Բերանի խոռոչի լեյկոպլակիան հիվանդություն է, որի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթին առաջանում են սպիտակ հետքեր: Հիմնականում հանդիպում է ծխողների մոտ և համարվում է նախաքաղցկեղային հիվանդություն:

Ինչ անել`

- Դիմել բժշկի և կատարել բերանի խոռոչի լորձաթաղանթի բիոպսիա
- Թողնել ծխելը
- Փորձել կամքի լարումով ազատվել նիկոտինային կախվածությունից: Այս հարցում կարող է օգնել , օրինակ, Ալեն Կառի Ծխելը թողնելու հեշտ տարբերակ գիրքը:
- Օգտագործել նիկոտինային պլաստիր, որը աստիճանաբար հետ կվարժեցնի ծխախոտից:

Կան նաև դեղահաբեր, որոնք պաշարում են նիկոտինային ռեցեպտորները և ազատում ծխելու ցանկությունից:

Ծխելը թողնելը հնարավոր է, լեյկոպլակիայից ազատվել`ոչ: