Էդեն Ազարը վիրահատվել է


00:46 , 6 մարտ, 2020

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարն ԱՄՆ-ում վիրահատվել է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վիրահատությանը ներկա են եղել նաև արքայական ակումբի բժշկական անձնակազմի անդամները: Առաջիկա օրերին ֆուտբոլիստն անցկացնելու է հիվանդանոցում:

Ազարը վնասվածքը ստացել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Լևանտեի» դեմ խաղում: Բելգիացին նոր էր ապաքինվել նախորդ տարվա նոյեմբերին ստացած վնասվածքից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ