Վանուատուն հետ չի կանչել Աբխազիայի անկախությունը ճանաչող իր որոշումը


08:10 , 15 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Խաղաղօվկիանոսյան Վանուատու պետությունը պաշտոնապես հետ չի կանչել Աբխազիայի անկախությունը ճանաչելու իր որոշումը: Այս մասին հայտարարել է Աբխազիայի ԱԳ նախարար Վյաչեսլավ Չիրիկբան՝ մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ իբր նախօրեին Վանուատուն Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, հաղորդում է Ria Novosti-ն:

Նշենք, որ կիրակի օրը մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Վանուատուն Հարավային Օսեթիան և Աբխազիան Վրաստանի անքակտելի մաս է ճանաչել:

«Մենք Վանուատուի կառավարության կողմից ոչ մի տեղեկություն չենք ստացել ճանաչումը հետ կանչելու մասին»,- ընդգծել է Չիրիկբան: