18:30 , 5 մարտ, 2020Բարի գործեր կատարելով՝ մարդկանց մեծ մասը կարծում է, որ դրանով օգուտ է տալիս, կամ մյուսները դրական կարծիք են կազմում իր մասին: Սակայն արդյոք բոլո՞ր բարի գործերն են արդյունավետ:
Աղջիկներից շատերը բախվել են այս խնդրին, երբ սիրում են մի տղայի, որը պատրաստ չէ լուրջ հարաբերություններ կառուցելու: Նման երևույթ հաճախակի պատահում է երիտասարդ տարիքում, երբ աղջիկները հավատում են, որ ամեն ինչ կկարողանան փոխել:
Իրականում իմաստ չկա ժամանակ վատնելու այն մարդկանց վրա, որոնք դրա ցանկությունը չունեն: Սերն ու հարաբերությունները, որոնք փոխադարձ չեն, հազվադեպ են երջանկություն ու օգուտ բերում:
Ի՞նչ անել, երբ ամենահարազատ մարդիկ դժբախտության մեջ են հայտնվում, սակայն իրենք չեն ընդունում դա: Ամենապարզ օրինակը հետևյալն է. տղամարդը կարող է անդադար խմել, այդ իսկ պատճառով կինն ու մայրը ջանք ու եռանդ չեն խնայում նրան այդ վնասակար սովորույթից զերծ պահելու համար:
Սակայն արդյոք պե՞տք է նրա մոտ ալկոհոլի մասին բացասական կարծիք առաջացնել, եթե նա դա չի ցանկանում: Օգնել այն մարդկանց, որոնք դա չեն ցանկանում, ժամանակի անտեղի կորուստ է: Կօգտագործեք Ձեր ուժերը, նյարդերն ու համբերությունը, սակայն դժվար թե որևէ արդյունքի հասնեք:
Յուրաքանչյուր հասարակության մեջ կհանդիպեք մարդկանց, որոնք սովորել են այլոց հաշվին ապրել, այդ իսկ պատճառով նրանք հաճախ պարտքով գումար են վերցնում՝ չմտածելով անգամ հետագայում այդ պարտքը մարելու մասին: Իրավիճակն առավել կրիտիկական է այն ժամանակ, երբ խոսքը գնում է ամենահարազատ մարդկանց մասին. չէ՞ որ նրանց մերժելն այնքան էլ հեշտ չէ:
Այսպես, ինչպե՞ս հետագայում հետ պահանջել գումարը: Ֆինանսական ոլորտում մշտապես պետք է հիշել էգոիզմի մասին, քանի որ առանց հաշվարկների բոլորին օգնելու դեպքում մեծ խնդիրների առաջ կկանգնեք: