«VIA Gra»-ի նախկին մենակատարը պատմել է 12 տարեկանում իր հանդեպ սեռական ոտնձգությունների մասին


08:44 , 5 մարտ, 2020

Ուկրաինական փոփ երգչուհի և VIA Gra խմբի նախկին մենակատար Աննա Սեդոկովան հայտարարել է, որ 12 տարեկանում նա ոտնձգությունների է ենթարկվել: Նա այս մասին պատմել է Instagram-ում:

37-ամյա Սեդոկովան խոստովանել է, որ ցանկանում է «կանգնել ի պաշտպանություն բոլոր այն աղջիկներին, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում, երբ դու ոտնձգության ես ենթարկվում հարբած և կոպիտ կամ պարզապես մեծահասակների կողմից»: «Ես գիտեմ, թե ինչ է դա»,- շեշտել է նա՝ ավելացնելով, որ իրենից 25 տարի է  պահանջվել ուժ գտնելու՝ կատարվածի մասին պատմելու համար։

Երգչուհին կոչ է արել կանանց հարգել իրենց և չթողնել տղամարդկանց օգտագործել իրենց և միավորվել ու աջակցել միմյանց։