Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել ԿԸՀ նախագահ պարոն Մուկուչյանի հետ՝ կապված վերջին օրերին իմ կողմից արձանագրված քարոզչության խախտումների հետ։
Մասնավորապես քննարկել ենք ընտրակաշառքներ բաժանելու հրապարակային հայտարարությունները եւ այսօր ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի կողմից թույլ տված քարոզչության օրենսդրական կանոնների խախտման դեպքը։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն հետեւում է առերեւույթ խախտումների վերաբերյալ արձանագրումներին եւ արդեն ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ։