Լույս աշխարհ է եկել Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը


20:44 , 4 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայր է դարձել:

Ինչպես հաղորդվում է «Ռոմայի» ակումբի պաշտոնական թվիթերյան էջում, ծնվել է Մխիթարյանի որդին: Ակումբը շնորհավորել է նորաթուխ ծնողներին և բարի գալուստ մաղթել նորածին փոքրիկին:

Փոքրիկին անվանել են Համլետ՝ պապի՝ Համլետ Մխիթարյանի պատվին

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ