Իսրայելում դպրոցականը վարակվել է կորոնավիրուսով խաղալիքների խանութում


20:00 , 4 մարտ, 2020

Իսրայելում բժիշկները դպրոցականի մոտ հաստատել են կորոնավիրուսային վարակը՝ տեղեկացնում է The Jerusalem Post-ը։

Թել Ավիվի մոտակայքում գտնվող Օր Յեհուդա քաղաքում տղան վիրուսով վարակվել է խաղալիքների խանութում։ Ավելի վաղ այդտեղ է եղել նաև մի ուսուցչուհի, որի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը։ Տղայի բոլոր համադասարանցիներին և ուսուցչուհու աշակերտներին ուղարկել են կարանտին։

Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել նաև երկու մեծահասակների մոտ։ Իսրայելում ընդհանուր հաշվով կորոնավիրուսի 15 հաստատված դեպք կա։