14:31 , 14 հուլիս, 2013
Մեդիտացիան ցանկալի է սկսեք վաղ առավոտյան արդնանալուց ամիջապես հետո, Երբ ուղեղը դեռ հանգիստ է: Լվացվելուց և առավոտյան հարդարանքից հետո, գտեք հարմար տեղ, ցանկալի է որպեսզի այդ առաջիկա մի քանի րոպեների ընթացքում չլինի հեռախոս և ուրիշ խանգարող հանգամանքներ: Պետք է հատկացնել 10 ից 20 րոպե: Եթե կա ցանկություն կարող եք լսել ձեզ հաճելի ինչ որ մեդիտատիվ երաժշտություն, կամ բնության ձայներ: Նստեք բազկաթոռին, կամ աթոռին այնպես որ լինեք հարմար դիրքում, շատ կարևոր է որպեսզի մեջքը լինի ուղիղ: Զգացեք հաճելի ծանրություն, պատկերացրեք որ ձեր ողնաշարն ուղիղ է և ազատ, այնուհետև իջեցրեք կոպերն ու փակեք աչքերը:Կատարեք լիարժեք շնչառության յոթ ցիկլ: Քթով դանդաղ խորը շունչ քաշեք, պահեք շնչառությունը երեք վայրկյան, այնուհետև քթով դանդաղ աստիճանաբար արտաշնչեք: Շնչառությունն ավարտելուց հետո այդպես նստեք մոտ մեկ րոպե այնուհետև դանդաղորեն բարձրացրեք կոպերը որպեսզի աչքերը լինեն կիսաբաց կրկին դանդաղորեն փակեք աչքերը և վերադարձեք ձեր նորմալ ֆիզիոլիգիական շնչառությանը: Զգացեք ձեր ներսում տիրող լռությունը: Մտովի թուլացրեք ուսերը , զգացեք ձեռքերի հաճելի ծանրությունը բազկաթոռի հենակներին: Սկսեք հետևել թե ինչպես է շնչելուց ու արտաշնչելուց շարժվում որովայնի մկանները: մի միջամտեք նրանց աշխատանքին: Եղեք կողմնակի դիտորդ ինքներդ ձեզ համար: Զգացեք թե ինչպես էն որովայնի մկանները ինքնուրույն
կծկվում և թուլանում, թե ինչպես է օդն ինքնաբերաբար մտնում թոքեր և դուրս գալիս այնտեղից, թե ինչպես են քթի անցքերը (ռունգերը) թարմություն զգում օդի շարժումից: Այնուհետև ձեր ուշադրությունը կենտրոնացրեք գլխի գագաթի վրա և պատկերացրեք որ պրանան (կենսական էներգիան) գլխի գագաթով ձեր մարմին է լցվում տիեզերքի անծայրածիր տարածությունից: Արտաշնչման ժամանակ պատկերացրեք, որ կանաչ գույնուվ ներկված սիրո, բարեկամության, բարության և կարեկծանքի զգացմունքները սրտի մակարդակով դուրս են գալիս կրծքավանդակի կենտրոնից և տարածվում են ձեզ մոտ գտնվողների, այնուհետև ձեր տան, քաղաքի բնակիչների վրա: Այնուհետև նման կերպ ողջյունեք ձեր երկրի ժողովրդին` կարծես տիեզերքից նաելով երկրին, հետո երկրագնդի բոլոր կենդանի էակներին: Դրանից հետո ձեր հայացքն ուղղեք դեպի անսահմանություն և ողջունեք ողջ տիեզերքին: ամբողջ աշխարհը մշտապես զգում է սիրո և խաղաղության պակաս և դուք կարող եք ձեր սերը նվիրաբերել ողջ աշխարհին, ամեն կենդանի էակի որը գտնվում է երկրագնդի վրա: Մեդիտացիայի վիճակից դուրս գալու համար կենտրոնացեք ձեր մարմնի վրա, մի քանի անգամ խորը շունչ քաշեք , այնուհետև դանդաղ արտաշնչեք և դանդաղորեն կարող եք բացել աչքերը: Եթե մեդիտացիայի ընթացքում զգաք որ ձեզ շեղում են ինչ որ մտքեր մի անհանգստացեք, դա պետք է լինի որովհետև միտքը ճոճանակի պես գնում է կամ անցյալ կամ անորոշ ապագա ձեր խնդիրը կայանում է նրանում որ կարողանաք մնալ ներկայւմ “Այստեղ և հիմա” :
Ցանկանում եմ ձեզ առողջություն և երջանկություն սիրով Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի Նախագահ
Հակոբ Բաղդասարյան