Այս մարմնավաճառուհին քաղաքականության մեջ մեծ բարձունքների հասավ և մինչ օրս օրինակ է ծառայում շատ ֆրանսուհիների. ո՞վ է նա


18:30 , 4 մարտ, 2020

Երբ ցանկանում են տղամարդ քաղաքական գործչին վարկաբեկել, հայտարարում են, որ նա մարմնավաճառի մոտ է այցելել: Իսկ եթե կնոջն են ցանկանում վարկաբեկել, ասում են, որ հենց նա է եղել այդ մարմնավաճառը: Սակայն պատմությունը ցույց է տվել, որ հասարակաց տների բնակչուհիներից ոմանք շատ ավելի լավ հասարակական գործիչներ են դարձել: Վառ օրինակ էր Մարթա Ռիշարը:

15-ամյա ֆրանսուհի Մարթային տնից վռնդել է մեծահասակ սիրեկանը, ապա նրան հանձնել զինվորների համար նախատեսված հասարակաց տուն, որտեղ «աշխատելը» խոշտանգման էր նմանվում: Աղջիկը ստիպված էր լինում օրվա ընթացում հարյուրից ավելի հաճախորդ ընդունել: Բնականաբար, եկավ պահ, երբ նա վարակվեց սիֆիլիսով: Նրան հաջողվեց փախչել մայրաքաղաք և բուժվել, սակայն քանի որ գնալու տեղ չուներ, կրկին հայտնվեց հասարակաց տանը:

Ի երջանկություն Մարթայի՝ նրա վրա ուշադրություն դարձրեց Անրի Ռիշարը: Սկզբում նա գնեց Մարթային ու դարձրեց իր մշտական սիրուհին, ապա ամուսնացավ նրա հետ: Սակայն Մարթայի անունը հրաժարվում էին հեռացնել Փարիզի թեթևաբարո կանանց անունների ցանկից: Նա նորաձև հոբբի ընտրեց, որտեղ կարող էր իրեն ի ցույց դնել, և այդ հոբբին ավիացիան էր: Անրին նրա համար ինքնաթիռ գնեց, և Մարթան ժամերով սովորում էր վարել:

Ավիաշոուին մասնակցությունը նրան երկրի սուպերաստղերից դարձրեց, և երբ սկսվեց Առաջին աշխարհամարտը, Մարթան փորձեց գրանցվել զորքերի կազմում: Նրան մերժեցին: Նույն ժամանակ դիրքերում մահացավ ամուսինը, և Մարթան ընդունեց ռազմական հետախուզության առաջարկը՝ գայթակղել Իսպանիայում գերմանացի ազդեցիկ դեսպանին, որպեսզի տեղեկություններ ստանա և փոխանցի Ֆրանսիային գերմանացիների ռազմական օպերացիաներիը բացահայտելու նպատակով: Մարթան այնքան հաջղակ էր, որ ստացավ Պատվո շքանշան պատերազմից 15 տարի անց:

Սրանով Մարթայի պատմությունը չավարտվեց: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա մասնակցեց Դիմադրությանը, սակայն նրան արագ խաղից դուրս հանեց գեստապոն: Համակենտրոնացման ճամբարում Մարթային մահից փրկեց այն, որ Գերմանիան պարտվեց պատերազմում: Վերադառնալով Ֆրանսիա՝ Ռիշարը սկսեց զբաղվել քաղաքական կարիերայով և ծածկեց ու ապահովեց երկրի բոլոր հասարակաց տների գործունեությունը:

Ավելի ուշ Ռիշարը մասնակցեց Սեռական հեղափոխությանը, հիմնեց էրոտիկ գրականության «Տաբու» մրցանակը, բազմաթիվ հարցազրույցներ տվեց, որտեղ բավականին համարձակ էր արտահայտվում: Ֆրանսիացի ֆեմինիստների համար Ռիշարն ուժեղ կնոջ լավագույն կերպարն է, որը կարողացել է չկորցնել իրեն և չկոտրվել կյանքի դաժան պայմաններում: