Այս երեխան իր դպրոցի գրպանի փողերով անտուն կենդանիներին էր կերակրում, իսկ 9 տարեկանում արդեն կենդանիների համար ապաստարան բացեց. այսպիսին է բարությունը (Photo)


22:30 , 4 մարտ, 2020

Ֆիլիպինցի Քեն Ամանտեն մանկուց սիրել է կենդանիներին: Նա սկսեց կերակրել թափառող շներին այն օրվանից, երբ սկսեց ծնողներից ստանալ գրպանի փող: Նա ուսապարկով քայլում էր դեպի ամենամոտ խանութը, այն լցնում  կերակուրով և կերակրում իր հանդիպած բոլոր անօթևան կենդանիներին:

Ինչ-որ պահի, հայրը որոշեց հետևել, թե որտեղ է գնում իր որդին ամեն օր և ինչի վրա է ծախսում գրպանի փողը: Նա պատրաստ էր տեսնելու որևէ բան, բայց ոչ սա. նրա որդին կերակրում էր երեք թափառող շների:

Նրանք բառացիորեն միայն մաշկ և ոսկորներ էր մնացել, քանի որ ամբողջ մազերը թափվում էին վիտամինային անբավարարությունից: Մաշկը ծածկված էր թեփուկներով: Մեծահասակ էգ շուն էր և նրա երկու քոթոթները, որոնց Քենը անվանում էր Չեռնիշ, Քաշտան և Բելիշ:Image result for child feeding stray dogs

Շները անհամբերությամբ կուլ էին տալիս սնունդը, չնայած նրանք հեռավորություն էին պահում Քենից:

Քենի գաղտնիքը հայտնի է դարձել ոչ միայն ծնողների համար: Հայրը լուսանկարել է իր իննամյա որդուն, որը կերակրում է թափառող շներին և լուսանկարները տեղադրել Իմգուրում: Նրանք արագորեն վիրուսային դարձան:

Տղայի բարի գործերը հուզեցին շատերին, և Քենին սկսեցին նվիրատվություններ առաջարկել աշխարհի տարբեր երկրներից:Image result for happy animals club davao

Այսքան անսպասելիորեն տղան հնարավորություն ունեցավ իրականացնել հին երազանքը: 9 տարեկան հասակում նա բացեց ոչ առևտրային ապաստարան անօթևան կենդանիների համար:

«Կենդանիների ուրախ ակումբը» բացվեց 2014 թվականի մարտի 31-ին և իր տեսակի մեջ առաջին հաստատությունն էր Ֆիլիպինների Դավաո շրջանում: Ակումբը հիմնված էր սոցցանցերի օգտագործողների նվիրատվությունների վրա, և Քենը դեռևս օգնություն է ստանում կենդանիների սիրահարներից: 

Image result for Dog

Իհարկե, 9-ամյա երեխան չէր կարողանա ինքնուրույն ապաստան կազմակերպել, եթե ծնողները չօգնեին իրեն: Ընտանիքը վարձակալեց 1000 քմ-ից պակաս տարածք:

Քենը պնդում էր գնել շների և կատուների համար միայն բարձրորակ ներմուծված սնունդ: Սա ապաստարանում գտնվող կենդանիների հիմնական մասն է, բայց կան նաև այլ կենդանիներ, որոնք խնամքի կարիք ունեն:730

Ապաստարանի հենց առաջին բնակիչներն էին Չեռնիշը, Քաշտանը և Բելիշը: Քենը խնամում էր նրանց, մինչև ապաքինվում էին: Շները ստացան որակյալ անասնաբուժական խնամք,  և այնուհետև Քենը նրանց համար գտավ ապահով տուն:

Ուրախ կենդանիների ակումբն այսօր գործում է: 2014 թվականից ի վեր Քենը և կացարանների աշխատակիցները փրկել են հարյուրից ավելի սոված և հիվանդ կենդանիներ և անթիվ սնունդ են տրամադրել թափառող շներին և կատուներին: