Ուկրաինայի վարչապետ Գոնչարուկը կրկին հրաժարական է տվել


11:33 , 4 մարտ, 2020

Panorama.am-ը գրում է․

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել։ Նախօրեին Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովն է հայտարարել  համապատասխան հայտարարության ստացման մասին:

Կառավարության հաջորդ ղեկավարը պետք է լինի փոխվարչապետ Դենիս Շմիգալը. նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջադրել է նրա թեկնածությունը, իսկ մեծամասնություն կազմող «Ժողովրդի ծառա» կուսակցությունը խոստացել է աջակցել: Այս մասին գրում է euronews-ը։

Ինքը՝ Գոնչարուկը դեռ մեկ օր առաջ վստահեցնում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ մեկնաբանելով լուրերը վարչապետի պաշտոնից հրաժարվելու իր ցանկության մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։