Հայկական պատվիրակության այցը Վրաստան նոր լիցք է հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին


10:42 , 4 մարտ, 2020
Հայկական պատվիրակության այցը Վրաստան՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, նոր լիցք է հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին։ Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ուեցող գործընթացները և տարատեսակ ուժերի և պետությունների նկրտումները՝ կասկածից դուրս է, որ Հայաստանն ու Վրաստանը՝ որպես առանձին պետություններ, կարող են բնականոն զարգանալ և գոյատևել միմիայն խորացնելով բարեկամական հարաբերություններն ընդհուպ մինչև ռազամավարականի։ Կան նախադրյալներ, որ հայ-վրացական հարաբերություննեը դառնան ավելի բովանդակային, և այս պարագայում Վրաստանի հայությունն առավել ոգևորությամբ կկատարի իր կամրջողի դերակատարությունը երկու հարևան պետությունների միջև։