Թբիլիսիի զբոսաշրջության ոլորտը մոտ է սնանկացման՝ ամրագրումների մինչև 90% չեղարկման պատճառով


00:21 , 4 մարտ, 2020

Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին հայտարարել է, որ աշխարհում COVID-19 նոր կորոնավիրուսային տարածման պատճառով երկրի զբոսաշրջային արդյունաբերությունը կարող է կանգնել սնանկացման եզրին՝ գրում է Interfax-ը:

«Մենք ստացանք առաջին լուրջ հարվածը. վերջին 5-6 օրերի ընթացքում Թբիլիսիի հյուրանոցներում մարտ և ապրիլ ամիսներին ամրագրումների 80-90%-ը չեղյալ հայտարարվեց: Սա նշանակում է, որ ոլորտը գրեթե սնանկացման եզրին է: Ես չգիտեմ, թե ինչ կլինի վաղը», – ասել է Ալավերդաշվիլին երեքշաբթի օրը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպմանը, որտող քննարկվել է Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերները:

Նրա խոսքով՝ ամենաշատը տուժել է Թբիլիսին, քանի որ շրջանների մեծ մասում ակտիվ տուրիստական սեզոնը դեռ չի սկսվել, և դա ինչ-որ չափով թեթևացրել է նրանց վիճակը: