Ջոնսոնը այցելել է հիվանդանոց և ձեռքսեղմումով բարևել կորոնավիրուսով վարակված հիվանդներին


00:00 , 4 մարտ, 2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այցելել է հիվանդանոց, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված հիվանդներ, և ձեռքսեղմումով ողջունել բոլորին: Այդ մասին հայտնում է Sky News-ը:

«Ես գտնվում էի հիվանդանոցում, որտեղ կորոնավիրուսով  մի քանի հիվանդներ էին, և ես  բոլորի ձեռքերը սեղմեցի», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ չպետք է մոռանալ ձեռքերը լվանալ`վիրուսի տարածումը կանխելու համար: