Անցած տարի աֆղանական հողում կյանքից կամովին հրաժարվել են 50 բրիտանացի զինվոր և սպա: Միացյալ Թագավորության 44 զինծառայող զոհվել են թալիբների ձեռքով:
Զինվորների ընտանիքների անդամները վստահ են, որ զոհվածները բավարար հոգեբանական օգնություն չեն ստացել:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ յուրաքանչյուր ինքնասպանություն ողբերգություն է:
Հետազոտության մեջ նշվում է, որ վերջին երեք տարվա ընթացքում հետպատերազմյան սթրեսի ենթարկված անձանց թիվը կրկնակի աճել է: