Մտահոգիչն էն է, որ պետական աշխատողների պարգևատրումների հիմքում դրվում է նրանց կողմից զբաղեցվող պաշտոնը


16:10 , 3 մարտ, 2020

Քանի օր է, առանձին առանձին լրահոսում տարածվում է այս կամ այն պետական մարմնի ղեկավար կազմերի ստացած պարգևատրումների վերաբերյալ նյութեր։ Էդ նյութերը ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ հիմնականում պարգևատրումներ ստացել են վերը նշված կատեգորիայի ներկայացուցիչները, չկա բոլոր աշխատողների անխտիր պարգևատրում, չկա կառավարության խոստացած աշխատավարձերի համընդհանուր բարձրացում։

Բայց սրա մասին չէ, որ ուզում էի ասել․ մտահոգիչն էն է, որ պետական աշխատողների պարգևատրումների հիմքում դրվում է նրանց կողմից զբաղեցվող պաշտոնը: Պարզ չէ, թե որ աշխատողը որքանով է արդյունավետ աշխատել, միևնույն է՝ պարգևատրվում են սվոյները։ Հարկ է, որ իշխող թիմի ներկայացուցիչները ուշադրություն դարձնեն էդ արատավոր ու շատ նուրբ թեմային, նման խտրականությունը պետք է բացառվի և մարդիկ պետք է գնահատվեն իրենց որակյալ աշխատանքի դիմաց։