Նիկոլը գիտեր ՍԴ նիստերին Վահե Գրիգորյանի չմասնակցելու մասին և ստում էր


14:25 , 3 մարտ, 2020

Մի երկու ամիս առաջ Նիկոլն ասում էր, թե իբր չի իմացել Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նիստերի չմասնակցելու մասին։ Հերիք չէ, որ 6-7 ամիս էր՝ Վահեն բացարձակ չի կատարում իր աշխատանքը, ստանում է աշխատավարձ, պարգևավճար, ծառայողական մեքենա, ու երկրի վարչապետը իբր չգիտեր դրա մասին, իմանալուց հետո էլ ոչինչ չի փոխվել։ Ասածս այն է, որ Նիկոլը գիտեր ՍԴ նիստերին չմասնակցելու մասին և ստում էր, բայց հիմա արդեն «գիտի» ու պարտավոր է քայլեր ձեռնարկել, որ Վահեն մասնակցի իր իսկ ասած ոչ լեգիտիմ ՍԴ նիստերին կամ հրաժարական տա։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից էլ պահանջում եմ Վահեին չվճարել աշխատավարձ, չտալ պարգևավճար, զրկել ծառայողական մեքենայից պարտականությունները չկատարելու հիմնավորմամբ։ Պետք է օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել Վահեի լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ։