Վաշինգտոնի նահանգում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել


12:59 , 3 մարտ, 2020

Panorama.am-ը գրում է․

Նախօրեին ԱՄՆ Վաշինգտոն նահանգի առողջապահության պաշտոնյաները հայտնել են, որ նոր կորոնավիրուսից ևս չորս մարդ է մահացել՝ նահանգում զոհերի թիվը հասցնելով 6 մարդու: Այս մասին գրում է CBS News-ը։

Հիվանդությունը, որը ծագել է կենտրոնական Չինաստանում, տարածվում է ԱՄՆ նահանգներում։ Ջորջիա նահանգում նախօրեին հաստատվեց առաջին 2 դեպքերը։

Հիվանդությունից տուժել է առնվազն 70 երկիր՝ գրանցվել է 90 000 դեպք և 3,100 մահ: Դեպքերի և մահերի ճնշող մեծամասնությունը եղել է Չինաստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։