Մարսի երկու կեսերն իրարից կտրականապես տարբերվում են. գիտնականները հայտնաբերել են մոլորակի գլխավոր առանձնահատկությունը


20:30 , 3 մարտ, 2020

Մարսը մոլորակի երկու մասերի զարմանալի միաձուլում է: Եվրոպական տիեզերական գործակալությունը Մարս մոլորակի մակերևույթի նոր լուսնակարներ է ստացել, որոնք արվել են ESA Mars Express-ի կողմից: Լուսանկարները զարմացրել են տիեզերագնաց-գիտնականներին: Դրանցում երևում են մոլորակի երկու տարբեր կողմերը, որոնք իրենց միասնության մեջ Մարս մոլորակն են կազմում:

Պարզվում է՝ մոլորակի մակերևույթը միանման չէ, և կախված տեղակայումից՝ առանձնահատկություններ ունի: Օրինակ՝ Մարսի հյուսիսային հատվածը իրենից ներկայացնում է հարթ ու հավասար մակերևույթ, իսկ ահա հարավային հատվածը ամբողջապես այլ է՝ խառնարաննեորվ և անհարթություններով:

Թե որտեղ է գտնվում այսպես կոչված բաժանարար գիծը՝ հարկ է պարզել: Այն տարանջատում է հյուսիսի հարթ տարածքներն ու հարավային լեռները:

Մոլորակի մակերևույթի յուրահատկությունը նկատելուն օգնել են ժամանակակից տեխնիկական միջոցները, որոնք ստերեապարատով բարձր որակի լուսանկարներ են արել: Այդ լուսանկարներում պարզ երևում է տեղանքի ռելիեֆը, որը պատված է հարթավայրերով , ապա՝ լեռներով: Գիտնականները կարծում են, որ մթնոլորտային երևույթները իրենց ազդեցությունն են ունեցելլ մոլորակի վրա. այստեղ եղել են և՛ քամիներ, և՛ սառցե շրջաններ, և՛ ջրի հոսք:

Հենց այդ երևույթների ազդեցության ներքո էլ ձևավորվել են մոլորակի հյուսիսային ու հարավային շրջաններն իրենց առանձնահատկություններով: Խառնարաններն ավելի շատ են եղել, սակայն ժամանակի ընթացքում դրանց պատերը աստիճանաբար քայքայվել են և դրանք անհետացել են: