17:30 , 3 մարտ, 2020Պալմերստոն օղակակղզին համարվում է Երկիր մոլորակի ամեենադժվար հասանելի վայրերից մեկը: Սակայն սա դրա մասին միակ հետաքրքրական փաստը չէ: Ամենաարտասովորն այն է, որ այնտեղ ապրում է 62 մարդ, և նրանցից բոլորը մի անգլիացու հետնորդներ են:

Օղակակղզին կազմված է 35 ավազե կղզյակներից, որոնք օղակ են կազմում կորալային խութերի շուրջ: Գեղատեսիլ վայրը գտնվում է Նոր ելանդիայից 3,200 կմ հեռավորության վրա՝ Խաղաղ օվկիանոսում:

Կղզին հայտնաբերվել է 1774 թ.: 1863 թ. այս հողի վրա ոտք դրեց անգլիացի Ուիլյամ Մաստերսը: Նա որոշեց մնալ այնտեղ հավետ: Ուիլյամը երեք կին ուներ: Մահացել է 1899 թ.՝ 17 ժառանգ թողնելով: Ժամանակի ընթացքում Պալմերստոնի բնակիչների թիվը գնալով մեծացավ. Ուիլյամի երեխաները մայրցամաքում կանայք և ամուսիններ գտան իրենց համար և ընտանիքներ կազմեցին օղակակղզում :

Կղզում չկան խանութներ, հարուստ ենթակառուցվածքներ, այլ միայն գործում են կյանքի համար առաջին անհրաժեշտության կառույցներ: Կա անգամ էլեկտրականություն և հեռախոսախցիկ, որպեսզի կղզու բնակիչները կարողանան կապ հաստատել արտաքին աշխարհի հետ: Զբոսաշրջիկներ այստեղ հազվադեպ են այցելում: Բնակիչները զբաղվում են ձկնորսությամբ և տարատեսակ իրերի վաճառքով, որոնք ինքնուրույն են պատրաստում:

Այժմ Պալմերստոնում ապրում են Ուիլյամ Մաստերսի հսկայական ընտանիքի երեք ճյուղի ներկայացուցիչներ: Ընտանիքների միջև ամուսնություններն արգելված են: Պալմերստոնը գտնվում է այս մարդկանց լիակատար սեփականության ներքո: