Ինչպե՞ս բարձրացնել դիմադրողականությունը (իմունիտետը), որպեսզի կարողանանք խուսափել տարբեր վարակներից և վիրուսներից


10:39 , 3 մարտ, 2020
Այս շրջանում շատ կարևոր է, որ ընդունեք այնպիսի բնական միջոցներ, որոնք կբարձրացնեն ձեր իմունիտետը։

Հատկապես կորոնավիրուսից պաշտպանվելու համար հարկավոր է, որ ունենաք բարձր դիմադրողականություն և այդ պարագայում ոչ մի վիրուս և վարակ չի անհանգստացնի ձեզ։

Իսկ ինչպե՞ս բարձրացնել դիմադրողականությունը։ Առաջին հերթին ուշադրություն դարձրեք մարզումներին։

Եթե մարզվում եք, ուրեմն սովորականից քիչ արեք դա, որպեսզի չիջնի ձեր դիմադրողականությունը, մի արեք այնպիսի բաներ, որոնցից ուժասպառ կլինեք, մի աշխատեք այնքան, որ հանգեցնի գերհոգնածության։ Իսկ հիմա անցնենք սննդակարգին։

Ամեն օր կերեք գազար, կաղամբ, բազուկ՝ անընդհատ օգտագործելով սխտոր։

Գրեթե բոլոր ճաշատեսակների մեջ սխտոր ավեացրեք, այն ձեզ կարող է պաշտպանել։ Ամեն օր օգտագործեք ցիտրուսային մրգեր։ Կիտրոնը նույնպես թող ձեր սեղանի անբաժանելի մասը լինի։ Քնեք այնքան, մինչ հագենաք ձեր քնից։ Ամենաքիչը 8 ժամ պետք է քնեք։

Իսկ վերջում առաջարկում ենք բնական բաղադրատոմս, որը կբարձրացնի ձեր իմունիտետը։

Բաղադրամասեր

Վարսակի փաթիլներ - 1 բաժակ,

Կիտրոն - 1/2 հատ փոքր,

Մեղր - 2,5 թեյի գդալ,

1 լիտր ջուր

Պատրաստման եղանակը

Վարսակի փաթիլները լցրեք ջրի մեջ և եռացրեք այն։

Կիտրոնի կեղևը ամբողջությամբ քերեք և լցրեք վարսակի փաթիլների վրա։ 

Այնուհետև քամեք ստացված զանգվածքը։ Ցանկալի է՝ մառլայով քամեք։ 

Հետո վրան ավելացրեք քամած կիտրոնի հյութը և մեղրը։

Խմեք այն և ունեցեք բարձր դիմադրողականություն (իմունիտետ)։