«Կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել, ոչ մի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել». Նիկոլ Փաշինյան


09:24 , 3 մարտ, 2020

Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:

Եթե իրավիճակում փոփոխություն լինի, կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն՝ ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով:)