05:30 , 3 մարտ, 2020Հորդանանում գրանցել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է Petra հորդանանյան գործակալությունը:
«Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Հորդանանի քաղաքացու մոտ, որը ժամանել է Իտալիայից»,- ասված է Twitter-ում գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հիվանդը մի քանի օր գտնվում էր կարանտինի մեջ եւ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: