Թուրքիան առաջին անգամ Սիրիայում «աննախադեպ» քանակությամբ դրոններ է կիրառել. Bloomberg


01:45 , 3 մարտ, 2020

Թուրքիան Սիրիայում «աննախադեպ» քանակությամբ մարտական դրոններ է կիրառել, հաղորդում է Bloomberg-ը՝ աղբյուրներին հղումով:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Անկարան «աննախադեպ» քանակությամբ անօդաչու թռչող սարքեր է օգտագործել: Դա հնարավորություն է տվել վերահսկողության տակ վերցնել այդպիսի մեծ տարածք:

Նշվում է, որ անօդաչու սարքերը ոչնչացրել են մի քանի զենիթահրթիռային համակարգեր:

Աղբյուրը նաև հայտնել է, որ անօդաչուները կիրառվել են ի պատասխան սիրիական օդային հարվածի, որի հետևանքով 33 թուրք զինծառայող է զոհվել: