Ու քաղաքացին պատերազմական դրության դեպքում Ձե՞զ պետք է վստահի որոշումների կայացումը, երբ տարրական դիմակի խնդիր չեք կարողանում լուծել


18:51 , 2 մարտ, 2020
Պարոն Փաշինյան,
Այդպես էլ ականջալուր չեղաք։ Դիմակների խնդիրը մնում է օդում կախված։ Գործ անելու փոխարեն զբաղված եք պարզունակ դեմագոգիայով ու մարդկանց աչքերին թոզ փչելով։ Այս պահին ամենակարևոր բանը, որ պետք է արվեր, կառավարության կողմից քաղաքացիներին դիմակներն ԱՆՎՃԱՐ ապահովելն էր։ Փոխանակ մտածեք այս մասին, ձեզ պահում եք հնարավորինս հակահիգիենիկ ու մտահոգված եք սելֆիների որակով... Սա ի՞նչ մոտեցում է: Սա՞ է ճգնաժամային իրավիճակում երկիրը ղեկավարելու Ձեր ողջ պոտենցիալը։ Ու քաղաքացին, Աստված չանի, պատերազմական դրության դեպքում Ձե՞զ պետք է վստահի որոշումների կայացումը, երբ տարրական դիմակի խնդիր չեք կարողանում լուծել: Ուշքի եկեք, քանի դեռ շատ ուշ չէ։