22:45 , 2 մարտ, 2020Ճապոնիայում Օլիմպիական խաղերի անցկացումը հարցականի տակ է կորոնավիրուսի համաճարակի տարածման և խուճապի պատճառով:
Դիք Փաունդը՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամը, Տոկիոյում Օլիմպիադա 2020-ի անցկացման չեղարկումը թույալտրել է: Տարվա կարևորագույն սպորտային իրադարձությանը դեռևս երեք ամիս կա, սակայն մրցման կազմակերպիչների մոտ կասկածանք է առաջացել՝ կկայանա՞ արդյոք այն, թե՞ ոչ: Ներկայիս պահին կազմակերպչական կոմիտեն խորհրդակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, որից հետո վերջնական որոշում կկայացնի:
Իր հերթին Դիք Փաունդը դիմել է աշխարհի բոլոր մարզիկնեերին և հորդորել շարունակել մարզումները, պատրաստվել մրցումներին և չկորցնել լավատեսությունը: