Պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ


12:19 , 2 մարտ, 2020

Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել են մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։ Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։

Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են նրանց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ։