06:42 , 14 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Օրերս հայտնի է դարձել Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկի բաժանման պատճառը:
Զույգին մոտ աղբյուրների համաձայն՝ Ջորջ Քլունիի և Սթեյսի Քիբլերի բաժանման պատճառը տարածությունն ու հազվադեպ հանդիպումներն են:
Բավականին երկար ժամանակ նրանք միասին չեն եղել՝ հանդիպելով ամիսը երկու անգամ: Շփման պակասի արդյունքում տարաձայնություններ են առաջացել՝ գրում է Viva.ua-ն:
Հուսանք, որ զույգը ամեն դեպքում հարաբերությունները վերականգնելու երկրորդ հնարավորությունը կունենա: