Այս գարնան ամենանորաձև երեք գույները


06:49 , 2 մարտ, 2020

Մինչ ամբողջ նորաձևության աշխարհը տեղափոխվել է Փարիզ՝ Նորաձևության ամենամյա շաբաթվա կապակցությամբ, Էլզա Հոսկը վայելում է զբոսանքները Նյու Յորքում: Օրեր առաջ մոդելին նկարտել են սրճարանի մուտքի մոտ: Զբոսանքի համար շվեդ գեղեցկուհին ընտրել էր նորաձև հանդերձանք՝ համադրելով 2020թ. գլխավոր երեք գույները:

Այսպիսով, Էլզայի նորաձև բանաձևը՝ վարդագույն սվիթշոթ + սպիտակ ջինսեր + բեժ երանգի Burberry վերարկու. իդեալական համադրություն՝ վաղ գարնան և զով եղանակի համար: Նման կերպարը աքսեսուարների կարիք չունի, բայց Էլզան, այնուամենայնիվ, լրացրել է այն Prada վարդագույն պայուսակով: