Ինչո՞ւ են կանանց ձեռքերն ու ոտքերը սառը լինում


07:09 , 2 մարտ, 2020

Բժիշկները բացատրել են, թե ինչու են կանանց ձեռքերն ու ոտքերը սառը լինում:

Պարզվել է, որ ամեն ինչում մեղավոր է բնական գործընթացը, որը կոչվում է «վազոկոնստրիկցիա», որն օգնում է տաքացնել մարմինն ու ներքին օրգանները:

Պորտսմուտի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Մայքլ Թիփթոնը պատմել է, որ վերջույթների տաքացման հաշվին տնտեսելով կնոջ օրգանիզմը ռեսուրսներն ուղղում է ներքին օրգանների տաքացմանը:

Ըստ հետազոտությունների արդյունքների՝ ջերմաստիճանի նվազման ժամանակ կանանց դեպքում անոթներն ավելի արագ են նեղանում, քան տղամարդկանց մոտ:

Պերիֆերիկ արյունատար անոթների վիճակը կարգավորում է կանացի էստրոգեն հորմոնը: