Տեղեկություններ եմ ստանում, որ արտասահմանցիները մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար նախապես արված ամրագրումները չեղարկել են


23:26 , 1 մարտ, 2020

Բազմաթիվ հայաստանյան հյուրանոցներից տեղեկություններ եմ ստանում, որ արտասահմանցիները մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար նախապես արված ամրագրումները չեղարկել են: Պատճառը կարծում ենք կորոնավիրոսն է:

Այս տեղեկությունը սկսել եմ ստանալ ավելի վաղ, քան պաշտոնապես հաստատվեց Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերումը:

Այս հանգամանքը 2020 թվականը տնտեսական նոր ու լայնածավալ վնասներով տարի է դարձնելու:

Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել բիզնեսի և պետության սպասվող վնասները մեղմելու համար: