Շատ կարևոր է, որ հատկապես հիմա իշխանություները ընդհանուր տեսլական ներկայացնեն այս իրավիճակի շուրջ ծավալվող իրադարձությունների շուրջ


20:17 , 1 մարտ, 2020

Ինձ մոտ առհասարակ տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներկայացուցիչներն իրար հետ չեն շբվում։
Հա կատակ չեմ անում, լրիվ լուրջ բան եմ ասում։

Սոցնախարար տիկին Բաթոյանը, մանկապարտեզները ժամանակավորապես փակելու մասին ասում է, որ "ի՞նչն է ձեզ խանգարում, պարզապես երեխաներին մանկապարտեզ չուղարկելը"։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արդեն տևական ժամանակ է, ինչ հանդես է գալիս հայտարարություններով, որով ասում է թե՝ կորոնավիրուսի վտանգն ուրճացված է։
Վարչապետն իր հերթին որոշում է ընդունում մեկ շաբաթով դադարեցնել դպրոցների գործնեությունը, մնացած իշխանության ներկայացուցիչները կրկին, ինչ որ իրար հակասող բաներ են ասում...
Դե գնա ՀՀ "հպարտ քաղաքացի" հասկացի թե իրականում ի՞նչ է կատարվում։
Ես բնավ նպատակ չունեմ քննադատել լոկ քննադատելու համար, սակայն կարծում եմ շատ կարևոր է, որ հատկապես հիմա իշխանություները ընդհանուր տեսլական ներկայացնեն այս իրավիճակի շուրջ ծավալվող իրադարձությունների շուրջ։

Թե չէ խճճվեցինք տնաշեն)