Hraparak.am-ը գրում է․
Մեր տեղեկություններով՝ երիտասարդները որոշել էին փակել Ծաղկաձորի ճանապարհը, սակայն քաղաքապետի հետ քննարկման արդյունքում հետ են կանգնել իրենց որոշումից: Հյուրանոցների տնօրեններն էլ մտահոգված են ստեղծված իրավիճակով, պատճառը այն է, որ առավոտյան կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբի քաղաքացիների, մասնավորապես՝ Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիների և նրանց հետ առնչություն ունեցողների մեկուսացման և կարանտինային կենտրոն ստեղծելու նպատակով գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։
«Մի քանի երիտասարդներ են դուրս եկել, որ փակեն ճանապարհը: Մարտի 8-ին մենք հայտեր ունեինք, հիմա չեղարկել ենք: Լավ չի, որ առանց տեղյակ պահելու բերեցին Ծաղկաձոր: Փորձում ենք հասկանալ, որ խնդիրը կա, հասկանում ենք, որ սա համազգային խնդիր է, բայց միեւնույն ժամանակ գիտակցում ենք, որ Ծաղկաձորն ավելի լուրջ խնդրի առաջ կկանգնի»-ասաց զրուցակիցս: Զրուցակիցս ասաց նաեւ, որ երեկոյան քննարկում կլինի հյուրանոցների տնօրենների հետ: