Hraparak.am-ը գրում է․
Քիչ առաջ մեզ տեղեկացրեցին, որ Երեւանի նորակառույցներից մեկից բարձր ջերմությամբ հիվանդ են հոսպիտալացրել հիվանդանոց:
Բժիշկները շենքի բնակիչներին ասել են, տնից դուրս չգաք, մինչև բժշկական ստուգայց անցկացնենք շենքում: Քաղաքացիներից մեկը նույնիսկ փորձել է հյուր գնալ այդ շենքի բնակիչներից մեկին, սակայն տանտերը թույլ չի տվել մինչեւ ստուգայց չկատարեն: Մեզ փոխանցած տեղեկության մասին պաշտոնական մեկնաբանություն չկարողացանք լսել, քանի որ առողջապահության նախարարի խոսնակը մեզ դատի է տվել եւ որոշել է դադարեցնել համագործակցությունը մեր լրատվամիջոցի հետ: Այնպես որ եթե պարզվի, որ ինֆորմացիան ճիշտ չէ, ապա ողջ պատասխանատվությունը մնում է իրենց վրա։