Աշտարակում կատուն ընկել է 5տոննա տարողության ջրի բաքը


02:53 , 13 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Հուլիսի 13-ին, ժամը 20.49-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 8 տանը կատուն ընկել է 5տոննա տարողության ջրի բաքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կտրել են բաքը և կատվին անվնաս դուրս են բերել: