Կորոնավիրուսին վերաբերող խորհուրդներ


11:32 , 1 մարտ, 2020
Մի քանի րոպե առաջ հաստատվեց Կորոնավիրուսի վարակակրության առջին դեպքը Հայաստանում: Խորհուրդ եմ տալիս բոլորիդ հնարավորության դեպքում չօգտվել հանրային տրանսպորտից, չայցելել մարդաշատ վայրեր և չմտնել փակ չօդափոխվող տարածքներ: Շատ հաճախ լվացեք ձեռքերը, մարդաշատ տարածքներում օգտագործեք մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ և դիմակներ: Գրպանում պահեք ախտահանող լուծույթ: Մի սնվեք դրսում անհայտ ծագման սննդով: Հաճախ ախտահանեք բոլոր մակերեսները, որոնց դիպչում եք` սեղաններ, բռնակներ, էլեկտրականության անջատիչներ, բջջային հեռախոս և այլն: Մի համբուրեք ու մի գրկեք որևէ մեկին բարևելիս: Մի պահեք ընտանիքի անդամների բոլոր ատամի խոզանակները միասին և լվացվելիս սրբվեք անձնական սրբիչներով: