Ընտանեկան աղցան․ այն պատրաստում եմ ամեն օր, քանի որ ոչ միայն համեղ է, նաև հարուստ է վիտամիններով


14:50 , 29 փետրվար, 2020

Այս աղցանը շաը համեղ է, և ինչու եմ այն կոչել ընտանեկան, քանի որ ամեն օր պատրաստում եմ։

Այն օգտակար է և պարունակում է վիտամիններով հարուստ մթերքներ։ Ահա բաղադրատոմսը․ 

Բաղադրամասեր

300 գ հավի կրծքամիս,

3 հատ վարունգ (կարող եք նաև օգտագործել թթու վարունգ կամ վարունգի մարինադ),

100 գրամ հոլանդական պանիր,

1 հատ բուլղարական պղպեղ,

200-250 գ շամպինիոն,

150-250 գրամ թթվասեր,

Աղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խաշել, մանրացնել, վարունգը կտրատել:

Պանիրը քերել, մարինացված սունկը կտրատել, պղպեղը կտարտել:

Խառնել բոլոր բաղադրամասերը:

Վերևի շերտի վրա ևս պանիր քերել ու ցանկության դեպքում զարդարել սնկով: