Կանադայում կորոնավիրուս է հայտնաբերվել Եգիպտոսից ժամանած քաղաքացու մոտ


12:22 , 29 փետրվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Կանադայի Օնտարիո նահանգում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք։ Վարակված քաղաքացին վերջերս է վերադարձել Եգիպտոսից։ Այս մասին ասվում է Կանադայի առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է  ria.ru-ն։

Նշվում է, որ ճամփորդության ընթացքում տղամարդը կրել է բժշկական դիմակ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Եգիպտոսում մինչ այժմ հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսի միայն մեկ դեպք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: