ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60-ը


11:35 , 29 փետրվար, 2020

Aysor.am-ը գրում է.

ԱՄՆ-ում կորոնավիրուսով հաստատված վարակի դեպքերի թիվը հասել է 62-ի, ուրբաթ տեղեկացրել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC):

Համաձայն CDC- ի վերջին տվյալների՝ վարակված 62-ից 12-ը նախկինում վերադարձել էին Միացյալ Նահանգներ արտերկրյա ուղևորություններից: Մարդուց մարդ վարակի փոխանցման 3 դեպք է գրանցվել: