Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տղամարդը, վախենալով, որ իր կինը կարող է վարակվել կորոնավիրուսով, վերջինիս փակել է տան լոգարանում: Այս մասին հաղորդում է Delfi պորտալը՝ հղում տալով տեղի ոստիկանությանը, գրում է Life.ru-ն:
Ամուսնու խոսքով՝ իրեն նման խորհուրդ են տվել բժիշկները: Նրա կինն այցելել է Իտալիա և հաղորդակցվել այնտեղ բնակվող չինացիների հետ: Տղամարդը վախեցել է, որ այդ ընթացքում իր կինը կարող էր վարակված լինել և դիմել է բժիշկներին: Վերջիններս խորհուրդ են տվել մեկուսացնել կնոջը: Մի փոքր մտածելուց հետո հոգատար ամուսինը կնոջը փակել է լոգարանում:
Նշվում է, որ տղամարդու մտահոգությունն անտեղի է եղել, քանի որ իր կինը վարակված չի եղել:
Վերջին տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով արդեն մահացել է 21 մարդ, ևս 821-ը վարակված է, իսկ բուժվել է 45-ը: