17:30 , 29 փետրվար, 2020Ինչու՞ են աֆարները համարվում Աֆրիկայի, միգուցե և ողջ աշխարհի ամենաաղքատ ցեղը։ Եկեք տանք միասին տանք այս հարցի պատասխանը փաստերով։
1. Ինչպես և Աֆրիկայի շատ ցեղեր, աֆարները ևս չունեն կրթություն և սոցիալական համակարգ։ Նրանց տարածքներում չկան դպրոցներ։
2. Ժայռերի ու քարերի կողքին գտնվող նրանց տները կիսագնդերի տեսքով բնակարաններ են՝ ծածկված կտորներով։
3. Նրանք չունեն նորմալ ջրամատակարարում։ Ցեղի ներկայացուցիչները գրեթե երբեք չեն լվացվում և խմելու ջուր են խնդրում իրենց տարածքներով անցնող այլ մարդկանցից։
4. Աֆարները շատ վատ են սնվում և հաճախ քաղցած են մնում։ Նրանց մեծ մասը չափազանց նիհար է։
5. Նրանք վայրի բարքերի են հետևում։ Երբ տեսնում են լուսանկարչական ապարատ, այն կրողին սկսում են քարերով հարվածել, քանի որ անգամ այդ սարքից են վախենում։
6. Ի տարբերություն աֆրիկյան շատ այլ ցեղերի՝ աֆարները հնարավորություն չունեն լիարժեք կերպով հողագործությամբ զբաղվելու։ Դա գրեթե անհնար է այն պատճառով, որ նրանց հողերը ավազոտ ու քարոտ անապատներ են։
7. Աֆարների տարածքներում գետեր չկան, իսկ անձրև հազվադեպ է տեղում։
8. Գյուղատնտեսության ոլորտում հիմնական զբաղմունքը անասնաբուծությունն է, սակայն դա ևս ծայրահեղ ծանր պայմաններում են կատարում։ Անգամ Չադն ու Սոմալին գյուղատնտեսության համար առավել բարենպաստ պայմաններ ունեն, քան աֆարների տարածքները։
9. Այս ցեղի ներկայացուցիչների ողջ կյանքը նվիրված է գոյատևանը և ոչ այլ ինչի։