Մակոլեյ Քալկինը կմասնակցի «Սարսափների ամերիկյան պատմության» նոր եթերաշրջանին


06:43 , 29 փետրվար, 2020

«Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի ստեղծողներից մեկը՝ Ռայան Մերֆին, Instagram-ի իր էջում հրապարակել է 10-րդ եթերաշրջանի դերասանական կազմը: Նա զետեղել է տեսահոլովակ, որում օվկիանոսի ֆոնին հայտնվում են դերասանների անունները։

Ցուցակում առաջիններց մեկը նշված է Մակոլեյ Քալկինը, որն առավելապես հայտնի է «Միայնակ տանը» շարքի ֆիլմերից: Նա «Սարսափների ամերիկյան պատմության» մեջ կխաղա առաջին անգամ: Դերասանական կազմի մնացած մասնակիցները՝ Քեթի Բեյթսը, Լեսլի Գրոսմանը, Բիլլի Լուրդը, Սառա Փոլսոնը, Էվան Փիթերսը, Ադինա Փորթերը, Լիլի Ռեյբը, Անժելիկա Ռոսը եւ Ֆինն Ուիթրոքն, արդեն հայտնվել են սերիալում:

Ինչպես նշում է Variety հանդեսը, Քալկինի վերջին դերերից մեկը դարձել է կամեոն «Տիկնիկը» սերիալում (2019): «Սարսափների ամերիկյան պատմության» մեջ դերակատարության շնորհիվ նա առաջին անգամ կդառնա գեղարվեստական սերիալի մշտական դերասանական կազմի մասնակից»,- գրել է հրատարակությունը: Ավելի վաղ Variety-ն նաեւ հայտնել է, որ «Սարսափների ամերիկյան պատմությունը» երկարացրել են մինչեւ 13 եթերաշրջան: Սերիալն անթոլոգիա է, որի յուրաքանչյուր եթերաշրջանը նոր պատմություն է ներկայացնում: «Սարսափների ամերիկյան պատմությունը» նշվել է բազմաթիվ պարգեւներով եւ անվանակարգերով, որոնց թվում են Emmy-ն եւ «Ոսկե գլոբուսը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: