Diamond Princess ճամփորդանավում անձնակազմի գրեթե 500 անդամ է մնում


05:43 , 29 փետրվար, 2020

Diamond Princess ճամփորդանավի անձնակազմի շուրջ 500 անդամ, որը կորոնավիրուսի պատճառով արդեն երեք շաբաթ կարանտինի մեջ է Յոկոհամայի նավահանգստում, մնում է նավի վրա: Այդ մասին Princess Cruises կրուիզային ընկերությունը փետրվարի 28-ին հայտնել է իր կայքում։

Նրա տեղեկությունների համաձայն, խոսքը հիմնականում օտարերկրյա այն քաղաքացիների մասին է, որոնք սպասում են առաջիկայում չարտերային չվերթերի ժամանմանը իրենց երկրներ տարհանվելու համար: Մնացածներին կտեղավորեն Տոկիոյի հարեւանությամբ գտնվող Սայտամա պրեֆեկտուրայի քոլեջներից մեկի շենքում բժշկական հետագա զննումների համար: Այդ նպատակով Princess Cruises-ը վարձել է շուրջ 60 մասնագետների, որոնք հավատագրում են անցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

Diamond Princess ճամփորդանավից մոտավորապես հազար առողջ ուղեւորների տարհանման գործողությունն սկսվել է փետրվարի 19-ին: Ճապոնիայից առանձին կարգով չարտերային չվերթների օգնությամբ իրենց բնակիչներին տարել են Ավստրալիան, Հոնկոնգը, Իսրայելը, Կանադան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան. այսպիսով, դուրս է բերվել մոտավորապես 800 մարդ: Այնուհետեւ ափ են իջել այն ուղեւորները, որոնք շփվել են վարակվածների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: