«Յուրաքանչյուր մարդ ունի իր աստղերը. ճանապարհորդներին նրանք ցույց են տալիս ուղին, իսկ ուրիշների համար դրանք ուղղակի վառ լույսեր են». Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի 17 ուսուցողական մտքերը


03:08 , 29 փետրվար, 2020

Հաճախ ամենախորիմաստ մտքերը ծնվում են մանկական ստեղծագործություններից։ Ներկայացնում ենք մտքերի հավաքածու այն մարդկանց համար՝ ում համար «ազնվություն», «բարություն» և «անկեղծություն» բառերը ունեն որևէ նշանակություն։

  1. Ընկերությունը ես ճանաչում եմ հիասթափության բացակայությունից, անկեղծ սերը՝ նեղացած լինելու անհնարինությունից։
  2. Դու միշտ պատասխանատու ես բոլոր նրանց համար՝ ում սովորեցնում ես։
  3. Բաժանումը սովորեցնում է սիրել իսկականից։
  4. Բոլոր ճանապարհները տանում են մարդկանց մոտ։
  5. Ինքդ քեզ դատելն ավելի բարդ է, քան ուրիշներին։ Եթե դու կարողանաս ճիշտ դատել քեզ՝ նշանակում է դու իրոք իմաստուն ես։
  6. Բառերը միայն խանգարում են հասկանալ մեկը մյուսին։
  7. Ձանձրույթն այն է, երբ որևէ բան ես ցանկանում, սակայն չգիտես թե ինչ։ Այն գոյություն ունի։ Դա անտեսանելի է և ցանկություն, սակայն հնարավոր չէ արտահայտել բառերով։
  8. Որոշել ես հեռանալ՝ հեռացիր։
  9. Բոլոր մեծահասակները սկզբում երեխա են եղել, սակայն քչերն են հիշում այդ մասին։
  10. Արքաները ոչինչ չունեն։ Նրանք միայն թագավորում են։
  11. Քո վարդը այդքան թանկ է քեզ համար, քանի որ դու նրան տվել ես ամբողջ հոգիդ։
  12. Երեխաները պետք է շատ գթասիրտ գտնվեն մեծահասակների նկատմամբ։
  13. Յուրաքանչյուր մարդ ունի իր աստղերը. ճանապարհորդներին նրանք ցույց են տալիս ուղին, իսկ ուրիշների համար դրանք ուղղակի վառ լույսեր են։
  14. Մենք բոլորս էլ ծնունդով մանկությունից ենք։
  15. Ահա իմ գաղտնիքը, այն շատ պարզ է. աչալուրջ է միայն սիրտը։ Ամենակարևորը աչքերով չես տեսնի։
  16. Մարդիկ բարձրանում են արագընթաց գնացքներ, սակայն իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում, այդ պատճառով նրանք հանգիստ չունեն՝ մեկ մի կողմ են գնում, մեկ էլ մյուս... Եվ բոլորն ապարդյուն... Աչքերը կույր են։ Փնտրել պետք է սրտով։
  17. Մարդկանց մոտ այլևս ժամանակը չի բավականեցնում որևէ բան սովորելու համար։ Նրանք խանութներից պատրաստի ապրանքներ են գնում։ Բայց չկան այնպիսի խանոթներ, որտեղ ընկերներ են վաճառում, և այդ պատճառով էլ մարդիկ այլևս չեն կարողանում ընկերություն անել։