Մեր պատասխանը Ռուսաստանին - 1


21:43 , 13 հուլիս, 2013

Ծանր օրեր են: Հատկապես նրանց համար, ովքեր սիրում են Ռուսաստանը: Թումանյանական թրծվածքի ռուսասերի համար: Եվ իմ համար - սիրում եմ Ռուսաստանը և նրա մշակույթը: Ի՞նչ պիտի լինի մեր պատասխանը: Իջնե՞նք Ռուսական կայսերապաշտության «սմերչական» մակարդակին: Ո՜չ, երբեք: Ռուս ներկա պետականությունը իր ժողովրդին ավելի լավ չի վերաբերվում, քան Հայաստանին: Հայությունը մի խնդիր կարող է դնել իր առջև՝ բարձրացնել ԻՆՔՆ ԻՐԵՆ, իր մշակույթը, իր պետականության որակը, և դրանով ԲԱՐՁՐԱՑՆԵԼ նաև Ռուսաստանը: Տարիքով ավագ եղբոր և իմաստունի մի արթնացնող ապտակ տալ Ռուսաստանին՝ իր վերնախավի «սմերչական» անկման համար:

Հրապարակում եմ երկու հոդված, որոնք ցայսօր լույս չեն տեսել: Սա է մեր պատասխանը Ռուսաստանին, նաև մյուսներին, ներկա աշխարհակարգին...

Կից նյութն՝ այստեղ