Մեքսիկայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը


00:32 , 29 փետրվար, 2020

Armenpress.am-ը գրում է․

 Մեքսիկայի իշխանությունները գրանցել են երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել Է լատինամերիկյան այս երկրի առողջապահության փոխնախարար Ուգո Լոպեսը մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր մենք արդեն ունենք կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը»,-ասել Է նա: Պաշտոնյայի խոսքով՝ պացիենտի վիճակը կայուն Է, նա վիրուսի հարուցած հիվանդությունը «թեթեւ ձեւով» Է տանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: